Ռուսաստանի քրեական հետախուզության վարչությունը ձերբակալել է քրեական հեղինակությունների հավաքի՝ Մոսկվայի արևելքում կազմակերպված «սխոդկայի» մասնակիցների։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունից։
Ըստ այդ աղբյուրի՝ քրեական հեղինակությունները քննարկելու էին բանտերում և գաղութներում գտնվող հանցագործներին ֆինանսավորելու հարցը։ Նախարարությունում նշել են, որ ձերբակալվածների մեջ է ադրբեջանցի հայտնի «օրենքով գող» 54-ամյա Յունուսը։