Մոսկվայում ոստիկաններին արգելվել է օգտվել սոցիալական ցանցերից, հաղորդում է LifeNews-ը:
Մասնավորապես, ոստիկաններին արգելվել է օգտվել Telegram, Viber, WhatsApp և Skype ծրագրերից, ինչպես նաև աշխատանքի հետ կապված թեմաներից խոսել Instagram, Facebook, Twitter, Vkontakte և Odnoklassniki ցանցերում:
Արգելանքը վերաբերում է նաև Gmail.com, mail.ru, rambler.ru էլեկտրոնային փոստերին: