Ռուսաստանի պետական Դումայի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը Twitter-ի իր էջում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին զգուշացրել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հարցում Միացյալ Նահանգների հետ նման «ընկերության» վատ հետևանքների մասին:
«ԱՄՆ-ն փորձել է ընկերանալ Միլոշևիչի, Կադաֆիի, Հուսեյնի հետ: Նրանց ճակատագիրը հայտնի են: Հիմա ԱՄՆ-ն առաջարկում է «նոր հարաբերություններ» Լուկաշենկոյի հետ: Վտանգավոր փորձ է…», — հայտարարել է Պուշկովը:
Հիշեցնենք, որ վերջին օրերին լարված հարաբերություններ են հասատատվել Ռուսաստանի և Բելառուսի միջև: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սուր քննադատության է ենթարկել Ռուսաստանին՝ իր բեռների տարանցումն արգելելու համար: Իսկ Միացյալ Նահանգների պետքարտուղար Վիկտորիա Նուլանդը չի բացառել Բելառուսի հետ հարաբերությունների վերսկսումը: