Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Տաջիկստանի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները քննարկել են այս տարի Հայաստանում և Ռուսաստանում կայանալիք «Անկոտրում եղբայրություն — 2015» և «Փոխգործակցություն 2015» զորավարժությունների կազմակերպման խնդիրները, որոնք իրականացվելու են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում:
«Այդ զորավարժությունները մաս են կազմում վեց պետությունների փոխգործակցությանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում: Հենց այստեղ են երևում բանակի իրական հնարավորույունները, զինծառայողները ստանում են արժեքավոր գործնական փորձ, ամրապնդում են զինվորական պատրաստությունը ազգային անվտանգության ապահովման ոլորտում», — ասվում է Ղազախստանի ՊՆ կողմիցտարածված հաղորդագրությունում:
Նախորդ տարի այդ զորավարժությունները անցել են Ղրղզստանի տարածքում: