Rosbalt-ը տեղեկացնում է, որ ամբողջ ԱՊՀ և Եվրոպայի տարածքից Մսկվա են ժամանում աշխարհի ամենահայտնի «օրենքով գողերը»։
Իրավապահ մարմինների աղբյուրն ասել է, որ Մոսկվայում են արդեն տասնյակ օրենքով գողեր, որոնց թվում է Դավիդ Սեբիսկվերաձեն, ով հայտնի է Դաթո անունով։ Նա երկար տարիներ ապրում է Հունաստանում և այնտեղից ղեկավարում է խորհրդային մաֆիան Եվրոպայում։
Հստակ ժամկետը չի նշվում, բայց տարբեր գնահատականներով՝ սա ամենամեծ հավաքն է, որը երբևէ եղել է։ Հավաքը նախաձեռնել է Ռուսաստանի «օրենքով գողերի» պարագլուխ Զախարի Քալաշովը՝ Շաքրո կրտսերը։ Սպասվում է, որ կայացվելու են կրիմինալ աշխարհում կարգավորման բազմաթիվ որոշումներ, որոնք արդեն կասկածի տակ չեն կարող լինել, քանի որ դրանց տակ ստորագրելու են աշխարհի գրեթե բոլոր «օրենքով գողերը»։