Յուրաքանչյուր տարի Մոսկվայում անցկացվող գերմրցաշարը, որ նվիրվում է անցյալի հայտնի շախմատիստներին, այս տարի կկրի Տիգրան Պետրոսյանի անունն ու կմեկնարկի նոյեմբերի 3-ին: Այս մասին հաղորում է Rsport.ru-ն` հղում կատարելով Ռուսաստանի շախամատային ֆեդերացիայի նախագահ Անդրեյ Ֆիլատովին:
«Մենք նախատեսում ենք մտաշարեր անցկացնել՝ նվիրված մեր մեծ չեմպիոնների հիշատակին: Նախկինում արդեն անցկացվել է Տալի, հետո՝ Ալեխինի հուշամրցաշարը: Այս տարի կկազմակերպվի Պետրոսյանի հուշամրցաշար, որովհետև նա մեմ չեմպիոն է, և այս տարի նշում ենք նրա ծննդյան մեծ տարեդարձը: Մրցաշարը մեկնարկելու է նոյեմբերի 3-ին», հայտարարել է Ֆիլատովը:
Հիշեցնենք, որ շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոնը (1963-1969թթ.) ծնվել է 1929թ.-ին: Այս տարի լրանում է նրա ծննդյան 85-ամյակը: