Մոսկվայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մոտ 20 կողմնակից է ձերբակալվել: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` հղում անելով երկրի իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրներին:
Նշվում է, որ կասկածյալները զբաղվել են նոր անդամների որոնումներով ու հավաքագրումով:
Տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել։