Գիշերային հարձակումից հետո ուժեղացվել է Lenta.ru համացանցային հրատարակության խմբագրության շենքի անվտանգությունը. հարձակման ժամանակ շենքը հրկիզվել էր: Այս մասին հաղորդել է Ria.ru-ն՝ վկայակոչելով Rambler&Co հոլդինգի տնօրեն Մատվեյ Ալեքսեևին:
Չարագործները հրկիզել էին շենքը, կոտրել ապակիները և պատերին նացիստական խորհրդանիշներ նկարել:
Հարձակման հետևանքով տուժածներ չկան: