տուն Քաղաքական Միջազգային Մոսկվայում հրդեհ է սկսվել Սամվել Կարապետյանի «Ռիոյում»

Մոսկվայում հրդեհ է սկսվել Սամվել Կարապետյանի «Ռիոյում»

113
0

wm4146_w600_h510_rio Այսօր Մոսկվայի հյուսիսում՝ Դմիտրովսկի մայրուղու վրա հրդեհ է բռնկվել «Ռիո» առևտրի կենտրոնում։ Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Արտակարգ իրավիճակների նախարարությանը։ Հրդեհը սկսվել է վաղ առավոտյան առաջին հարկում։ Հրդեհը բռնկվել է 200 քառակուսի մետր տարածության վրա։ Այդ պահին առևտրի կենտրոնում մարդ չի եղել։ Տուժածների մասին չի հաղորդվում։ Հիշեցնենք, որ «Ռիո» առևտրի կենտրոնները պատկանում են գործարար, «Տաշիր գրուպ» ընկերության ղեկավար Սամվել Կարապետյանին։