տուն Լուրեր Մոսկվայում ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների նախագահները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

Մոսկվայում ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների նախագահները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

72
0

1443092699,1368

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն աշխատանքային այցով  գտնվում է Մոսկվայում, որտեղ սեպտեմբերի 23-ին հանդիպել է ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

 

Զրուցակիցները  կարևորել են Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների վարույթում քննվող քրեական գործերով ըստ անհրաժեշտության միմյանց իրավական օգնության ցուցաբերումը և դրա արդյունավետության բարձրացումը, ինչը կնպաստի հանցագործությունների լիարժեք բացահայտմանն ու մեղավոր անձանց՝ պատժի անխուսափելիությանը։

 

Կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ՝ նախանշելով կոնկրետ ուղղություններ։

 

Այցի ընթացքում ՀՀ ՔԿ նախագահ Ա.Հովսեփյանը Մոսկվայում սեպտեմբերի 22-ին մասնակցել է ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելությանը։