տուն Լուրեր Մոսկվայում երկու գնացքներ են բախվել. 50 ուղևոր վիրավորվել է

Մոսկվայում երկու գնացքներ են բախվել. 50 ուղևոր վիրավորվել է

83
0

poezd-472x265

Մերձմոսկովյան էլեկտրագնացքը, որը շարժվում էր Մոսկվա-Ուսովո ուղղությամբ, գիշերը բախվել է Մոսկվա-Բրեստ ուղղությամբ շարժվող գնացքին: Այս մասին տեղեկանում ենք BBC-ից:

Ըստ աղբյուրի՝ պատճառը անսթափ վիճակում մթության մեջ գծերով վազող մի տղամարդ է եղել: Գնացքներից մեկը կտրուկ արգելակել է նրան վրաերթ չանելու նպատակով, արդյունքում գծերից դուրս է եկել և բախվել հանդիպակած երթուղով սլացող գնացքին:

Բախման հետևանքով տուժել է 50 ուղևոր, նրանցից 12-ը հոսպիտալացվել է, 6-ի վիճակը ծանր է, այդ թվում երկու մեքենավարների:

Տուժածների թվում կան օտարերկրացիներ։

Փաստի առթիվ նախաքննչական ստուգում է սկսվել։