տուն Լուրեր Մոսկվայում ձերբակալվել է մանկասպան դայակը

Մոսկվայում ձերբակալվել է մանկասպան դայակը

135
0

upload-SIZ_5019-pic905-895x505-4754

Մոսկվայի դատարանը որոշել է երկու ամսով կալանավորել 4-ամյա երեխային դաժանաբար սպանած դայակին՝ Ուզբեկստանի քաղաքացի Գյուկչեխրու Բոբոկուլովային, հաղորդում է gazeta.ru-ն:

Ավելի վաղ Քննչական կոմիտեի ներկայացուցիչը հայտնել էր, որ կասկածյալը կարող է սպանությունը այլ անձանց դրդմամբ կատարած լինել:

Դայակին հետազոտած հոգեբանը, իր հերթին, հայտնել է, որ կինը սպանության ժամանակ հոգեպես ոչ հավասարակշիռ վիճակում է եղել: