Մոսկվայի Տվերյան դատարանը քաղաքացիական ակտիվիստ Մարկ Գալպերինին ի պաշտպանություն Charlie Hebdo պարբերականի և Ալեքսեյ Նավալնու պիկետ անցկացնելու համար դատապարտել է 38 օր ազատազրկման: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ակտիվիստը ձերբակալվել էր հունվարի 10-ին «Մանեժնայա» հրապարակում, երբ պարզել էր «Je suis Charlie» գրությամբ մի պաստառ: «Առանց իշխանությունների համաձայնության բողոքի գործողություն անցկացնելու համար» նա դատապարտվել է 8-օրյա ազատազրկման:
Երեկ նրան ձերբակալել են կրկին նույն հրապարակում՝ այս անգամ ի պաշտպանություն Նավալնի եղբայրների կազմակերպված ցույցի ժամանակ: «Կրկնակի խախտման համար» նրա պատժաժամկետին ևս 30 օր են ավելացրել:
Բացի դրանից Գալպերինը տուգանվել է նաև շուրջ 170 հազար ռուբլով: