տուն Լուրեր Մոսկվայում բացվել Է ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի նոր շտաբ-կացարանը

Մոսկվայում բացվել Է ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի նոր շտաբ-կացարանը

64
0

2014-08-30-Barack_Obama_chairs_a_United_Nations_Security_Council_meetingՄոսկվայում բացվել Է ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի նոր շտաբ-կացարանը. շենքը հանդերձված Է տեխնիկայի վերջին խոսքով: Այդ մասին հունիսի 17-ին հայտարարել Է ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստիին:

«Ռուսաստանի Դաշնությունը կենտրոնին տրամադրում Է տեխնիկայի վերջին խոսքին համապատասխանող առանձին շենք,  որտեղ օգտագործվել են ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ, որոնք կենտրոնին թույլ կտան արդյունավետորեն կատարել իր առաջադրանքները»,— ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի շտաբ-կացարանի բացման ընթացքում ասել Նովիկովը:

Նրա խոսքով՝ կենտրոնը թույլ կտա օնլայն ռեժիմով  տեղեկատվության փոխանակում իրականացնել Համագործակցության երկրներում ընթացիկ օպերատիվ իրադրության վերաբերյալ, ԱՊՀ-ի պատկան մարմիններին տրամադրել ահաբեկչական կազմակերպությունների եւ նրանց մասնակիցների մասին տվյալների բազայից օգտվելու մշտական հնարավորություն:

Նոր եռահարկ շենքը տեղ Է զբաղեցրել Խրուշչովսկի նրբանցքի թիվ 5 հասցեում: 2000 թվականից ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնը տեղավորված Էր Իլյինկի փողոցում ՌԴ-ի նախագահի վարչակազմի հարկաբաժիններում: