տուն Լուրեր Մոսկվայում առևտուր անող շատ հայեր անգործ են մնացել. քանդել են կրպակները

Մոսկվայում առևտուր անող շատ հայեր անգործ են մնացել. քանդել են կրպակները

77
0

rusastan

Արդյո՞ք Մոսկվայում փողոցների կրպակներն ու ստվերային տնտեսությունները քանդելն անօրինական է, և ինչ քաղաքական ենթատեքստեր կան այստեղ: Այս հարցերի մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց  ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

«Ոմանք ասում են, թե քաղաքական ենթատեքս չկա, բայց կարող է և կա: Հայտարարվեց, որ Մոսկվա քաղաքն ուզում են բարեկարգել, որովհետև այնտեղ մայթերը նեղացել են: Քաղաքապետարանն իրավունք ունի իր քաղաքը բարեկարգել, ինչպես մեզ մոտ այդ նպատակով  փողոցային առևտուրը վերացվեց: Պետք է նաև հաշվի առնել, որ Մոսկվայում այդ թույլտվությունների մի մասը տրվել էր նախկին քաղաքապետի ժամանակաշրջանում, իսկ հիմա նոր քաղաքապետը որոշեց կարգավորել այդ հարցը: Նման կրպակները, ստվերային տնտեսությունները շատ են Ռուսաստանում»:

Ինչ վերաբերվում է այնտեղ աշխատող մեր քաղաքացիներին՝ Մակարյանը նշեց.«Մեր հայրենակիցների մի մասն այնքան էլ պատրաստ չէր դրան և մինչև վերջին պահը հույս ունեին, որ կարող են իրենց առևտուրը շարունակել, կամ լուծման այլ տարբերակներ գտնել»:

Գագիկ Մակարյանի կարծիքով՝ այս քայլը շատ սուր ճնշող քաղաքական նպատակ չունի: Հայերը պետք է  միշտ պատրաստ լինեն նման երևույթների, որովհետև գաղտնիք չէ, որ Ռուսաստանը միջինից բարձր կոռումպացված պետություն է և այնտեղ շատ տնտեսվարող սուբյեկտներ  կամ քաղաքացիներ օգտվում են դրանից: Ես կոչ եմ անում, որ ցանկացած երկրում առևտուր անելիս բիզնեսը լինի գրագետ, բիզնես անողը պետք է իր իրավունքներն իմանա, օրենքներն իմանա»: