տուն Լուրեր Մոսկվայից պահանջում են, KFC-ին էլ անտեսում է լեզվի մասին օրենքը

Մոսկվայից պահանջում են, KFC-ին էլ անտեսում է լեզվի մասին օրենքը

185
0

KFC

«ՔԵՅ-ԷՖ-ՍԻ» (KFC)  արագ սննդի կետերում հաճախորդներին տրամադրում են ռուսալեզու կտրոններ:

«ՔԵՅ-ԷՖ-ՍԻ» ՓԲԸ տնօրեն Աննա Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասում է. «Մոսկվայից են պահանջում, չենք կարող պահանջը չկատարել»:

«Մենք ունենք երկու կտրոն. ռուսերենով տրամադրվում են ծրագրային կտրոնները, որոնք ամբողջ ԱՊՀ երկրներում նույնն են, և միավորներ են բերում, հետևապես պետք է լինի ռուսերենով, իսկ ՀԴՄ-ները տրվում են հայրենով, ինչպես օրենքն է պահանջում,- պարզաբանում է Աննա Ավետիսյանը. «Քանի որ ֆրանչայզինգ է, ապա այն իրենից ենթադրում է՝ վաճառքի եկամտի մի մասը վճարել մյուս կողմին: Հսկելու համար, թե ինչքան վաճառք է իրականացվել՝ հատուկ ծրագիր է ներդրվում, հակառակ դեպքում իրենք ինչքանո՞վ վստահ լինեն, որ, օրինակ, ես տասը հատ ֆրի եմ վաճառել»:

Փորձեցինք պարզաբանում ստանալ նաև քաղաքապետարանից, որտեղից հայտնեցին՝ եթե խոսքը վերաբերում է կտրոններին, ապա պատասխանատու են հարկային մարմինները, իսկ հարկային մարմիններից որևէ պարզաբանում ստանալ չհաջողվեց:

Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանն էլ մեզ հետ զրույցում պահանջեց, որ հարկային մարմինները կարգի հրավիրեն նշված ընկերությանը. «Այն, որ կտրոնները տրվում են ռուսերենով, փաստում է՝  հարկային մարմինները շատ հեշտ ու հանգիստ թույլ են տալիս, որ անտեսվի ու ոտնահարվի ՀՀ պետական լեզվի մասին օրենքը»:

ՀՀ լեզվի մասին օրենքը հստակ ասում է.  «Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները»:

10957633_668669443260115_1368785040_n

 

Շողիկ Գալստյան