Երեւանի քաղաքապետարանի եւ Մոսկվայի կառավարության միջեւ համագործակցության շրջանակում Երեւանում գտնվող Մոսկվայի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Նեմերյուկի գլխավորած պաշտոնական պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին։
Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ։