տուն Լուրեր Մոսկվայի քաղաքային դատարանը օրինական է ճանաչել հայազգի գործարար Արամ Պետրոսյանի կալանքը (տեսանյութ)

Մոսկվայի քաղաքային դատարանը օրինական է ճանաչել հայազգի գործարար Արամ Պետրոսյանի կալանքը (տեսանյութ)

94
0

պետրոսյան

Մոսկվայի քաղաքային դատարանը երեքշաբթի օրինական է ճանաչել  հայազգի գործարար Արամ Պետրոսյանի խափանման միջոց  կալանքը:

Նրա պաշտպանը միջնորդություն էր ներկայացրել գործարարի խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու մասին` հաղորդում է Moskva 24 հեռուստաընկերությունը: Հայազգի գործարարին մեղադրում են Մոսկվայի կենտրոնում պատանդ վերցնելու մեջ:

Հիշեցնենք, որ սնանկ գործարար Արամ Պետրոսյանն օգոստոսի 24-ին Մոսկվայի կենտրոնում գտնվող «Սիթիբանկի» մասնաճյուղում պատանդ էր վերցրել  4 մարդու և սպառնացել ինքնաշեն ռումբով պայթեցնել շենքը: Հետագայում Պետրոսյանը պատանդներին ազատ  էր արձակել և հանձնվել ոստիկանությանը:

Հարցաքննության ժամանակ նա հայտարարել էր, որ փորձել է իր արարքով ուշադրություն հրավիրել իր սնանկացման խնդրի վրա: Այժմ  գործարարին 15 տարվա ազատազրկում է սպառնում: