Մոսկվայի քաղաքային դատարանը ԿԱՄԱԶ-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի նկատմամբ կայացված դատավճիռը համարեց օրինական, որով վերջինս մեղավոր էր ճանաչվել ավտոբուսի հետ բախման հետևանքով 8 մարդու կյանք խելու մեջ: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
«Դատավճիռը, որով Հարությունյանը դատապարտվել է 6 տարի և 9 ամիս ազատազրկման, մտել է ուժի մեջ», — ասել է դատարանի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանի գործը մեծ արձագանք գտավ այն ժամանակ, երբ մեղադրյալին դատարան բերեցին կնոջ խալաթով, իսկ ռուսական հեռուստատեսությունը այլատյացության դրսևորումներով ռեպորտաժներ պատրաստեց Հարությունյանի դեմ: