տուն Լուրեր Մոսկվայի աստղերի կոշկակարը հայ է

Մոսկվայի աստղերի կոշկակարը հայ է

28
0

m_main_siradekianinterview_posta-magazine-1

Կոշիկի հայազգի դիզայներ Ալեքսանդր Սիրադեկյանը մայիսի 14-ին Մոսկվայի լավագույն բարերից մեկում նշեց իր ծննդյան տարեդարձը: Նրա հյուրերի շարքում էին Ռուսաստանի աստղերը, այդ թվում՝ Ալլա Պուգաչովայի դուստրը՝ Կրիստինա Օրբակայտեն:

Հյուրերը որպես ծննդյան նվեր հայազգի դիզայներին կոշիկի տեսքով տորթ էին նվիրել, որի վրա տեղադրված էր Սիրադեկյանի փոքրիկ արձանիկը:

Հայազգի դիզայները 2013-ին հիմնել է սեփական Aleksandersiradekian ապրանքանիշը, որը զբաղվում է կոշիկների դիզայնով և արտադրությամբ: Վերջին տարիների ընթացքում ապրանքանիշը մեծ ճանաչում է ձեռք բերել ռուսական շոու բիզնեսի հայտնիների շրջանում:

Թեև Ալեքսանդրը ծնվել է Թբիլիսիում և ամբողջ կյանքն անցկացրել Ռուսաստանում, նրա աղջիկը գերազանց տիրապետում է հայերենին: