Հայաստանում ծնված մի քաղաքացի ձերբակալվել է Մոսկվայի ոստիկանության կողմից երիտասարդ կնոջ սպանության կասկածանքով: Այս մասին հաղորդում է Rosbalt գործակալությունը:
Ոստիկանությունում ասել են, որ Մերձմոսկովյան Կրասնայա գորկա գյուղի բնակիչներից ստացվել է տեղեկություն, որ տներից մեկի մոտ է գտնվում մեխանիկական վնասվածքներով մի մեքենա: Ոստիկանությունը պարզել է, որ մեքենան պատկանում է Մոկսվայի 25-ամյա մի բնակչուհու, ով անհետ կորած է համարվում:
Հետագա որոնողական աշխատանքների շնորհիվ անտառային հատվածում հայտնաբերվել է կնոջ դին: Հայտարարված օպերացիայի շրջանակներում ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության 23-ամյա մի բնակիչ: Ընթանում է քննություն: