տուն Քաղաքական Միջազգային Մոսկվան ու Թեհրանը համաձայնության են եկել Ս-300-ների առաքումների հարցում

Մոսկվան ու Թեհրանը համաձայնության են եկել Ս-300-ների առաքումների հարցում

97
0

Tor-M1_and_S-300V_SAM_2008

Համաձայն ոչ պաշտոնական տվյալների` Թեհրանն ու Մոսկվան համաձայնութայն են եկել Իսլամական Հանրապետությանը ռուսական Ս-300 հրթիռներ տրամադրելու հարցում: Այս մասին մայիսի 25-ին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն այս տեղեկությունն առայժմ չի հաստատել: Իսկ անվտանգության դաշնային ծառայությունից հաղորդել են, որ գործարքը կնքված է, սակայն անհրաժեշտ է համաձայնեցնել առանձին կետեր: