տուն Քաղաքական Միջազգային Մոսկվան Թուրքիայից պաշտոնական ծանուցագիր չի ստացել լրագրողների համար վիզային ռեժիմի մասին

Մոսկվան Թուրքիայից պաշտոնական ծանուցագիր չի ստացել լրագրողների համար վիզային ռեժիմի մասին

69
0

maria zaxarovaՄոսկվան Թուրքիայից պաշտոնական ծանուցագիր չի ստացել ռուսաստանցի լրագրողների համար վիզային ռեժիմ սահմանելու մասին: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Թուրքական կողմից այդ մասին ոչ մի պաշտոնական ծանուցագիր՝ համենայն դեպս ԱԳՆ–ն առայժմ չի ստացել,- ասել է նա,- Իհարկե այդ քայլը, եթե այն համապատասխանում է թուրքական կողմի ներկայացրածին , որոշակի բարդություններ կստեղծի լրատվամիջոցների այն ներկայացուցիչների համար, որոնք մոտ ապագայում գործուղումներ են ծրագրում այդ երկիր: Բայց մենք այդ մասին թուրքական կողմից ոչ մի պաշտոնական տեղեկություններ չենք ստացել»: Չորեքշաբթի Մոսկվայում Թուրքիայի դեսպանատանը հայտնել էին, որ հանրապետություն մտնող ռուսաստանցի լրագրողների համար փետրվարի 15-ից գործելու է վիզային ռեժիմ: «Համապատասխան օրենքը ուժի մեջ կմտնի փետրվարի 15-ին»,- ՏԱՍՍ-ին հայտնել էին դեսպանատնից: