տուն Քաղաքական Միջազգային Մոսկվան Թուրքիայից պահանջել Է դադարեցնել քուրդ բնակչության կոտորածը

Մոսկվան Թուրքիայից պահանջել Է դադարեցնել քուրդ բնակչության կոտորածը

82
0

kreml-rusland-moskou-kremlin-st-basil-s-kathedraal-pictures-606012Ռուսաստանը Թուրքիայից պահանջում Է դադարեցնել խաղաղ քուրդ բնակչության կոտորածը երկրի շրջաններում: Այդ մասին հունվարի 21-ին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք տագնապով ենք հետեւում Թուրքիայի հարավ-արեւելքում բռնության սաստկացմանը, երկրի քրդաբնակ շրջաններում թուրքական իշխանությունների կողմից շարունակվող ուժային գործողությանը»,-ասել Է նա:

«2016 թվականի հունվարի 11-ին Թուրքիայի եւ արտասահմանյան երկրների շուրջ 90 բուհերի պրոֆեսորա-դասախոսական կազմի հազարից ավելի ներկայացուցիչներ ստորագրել են «Չենք դառնա հանցագործության մասնակիցներ» հռչակագիրը,-նշել Է Զախարովան:-Չենք կարող չաջակցել այդ փաստաթղթում շարադրված եւ Թուրքիայի իշխանություններին ուղղված կոչերին՝ դադարեցնել տեղի բնակչության կոտորածը եւ քրդերի վերաբնակեցման միտումնավոր քաղաքականությունը, չեղարկել պարետային ժամը, գտնել ու պատժել խաղաղ բնակիչների իրավունքների խախտման մեղավորներին, ապահովել տեղի եւ օտարերկրյա դիտորդների մուտքը»: