տուն Քաղաքական Միջազգային Մոսկվան փետրվարի սկզբին սպասում է Ջոն Քերիի այցին

Մոսկվան փետրվարի սկզբին սպասում է Ջոն Քերիի այցին

75
0

U.S. Secretary of State John Kerry gives news conference after meetings at Palais de la Nation in Kinshasa

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին պատրաստվում է ժամանել Մոսկվա։ Այս մասին գրում է Kommersant պարբերականը։

Այցելությունը կարող է տեղի ունենալ փետրվարի 4-5-ը։ «Եթե կողմերն ամեն ինչ համաձայնեցնեն, դա կլինի ԱՄՆ պետքարտուղարի առաջին այցը 2013 թվականի մայիսից հետո», — գրում է պարբերականը։ Նույն աղբյուրի համաձայն՝ ռուսաստանյան և ամերիկյան կողմերն արդեն մի քանի օր է, ինչ ուսումնասիրում են նման շփման հնարավորությունը, սակայն այցն առայժմ հաստատված չէ։

Ռուսական դիվանագիտական աղբյուրները նշել են, որ ԱՄՆ պետքարտուղարի այցելությունը կկայանա ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։