ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ն Ուկրաինային ռազմական օգնություն է հատկացնում, պատասխանել է, որ Կիեւն անցկացնում է ռազմական ռեֆորմ, իսկ ալյանսը այդ երկրին ուղղակի գործնականորեն աջակցում է։
Նա նշել է, որ տարբերություն կա՝ զենք տրամադրել օրինական կառավարությանը, թե՞ նրա դեմ կռվող անջատողականներին։ Այս մասին նա ասել է ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում։
Սթոլթենբերգը նաեւ նշել է, որ ՆԱՏՕ-ն փորձում է Ռուսաստանի հետ վերականգնել կառուցողական գործընկերային հարաբերությունները եւ չի ձգտում հակամարտության մեջ մտնել նրա հետ, հավելելով, որ Մոսկվան «պետք է հարգի բոլոր երկրների ինքնիշխանությունը»։