Մոսկվան ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակը մեղմելու և փոխզիջում գտնելու համար Բաքվին ու Երևանին երկխոսության վերադարձնելու ցանկացած քայլ, Ռիա Նովոստիի փոխանցմամբ` հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարությամբ էին հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` կոչ անելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին առաջիկայում հանդիպել Վիեննայում:
«Ես այդ տեղեկության շուրջ կոնկրետ ոչինչ ասել հիմա չեմ կարող: Անշուշտ, Մոսկվայում ողջունում են ցանկացած քայլ, որն ուղղված է հակամարտության գոտում լարվածության թուլացմանը և քաղաքական կարգավորման տարբերակներ փնտրելու շուրջ երկխոսությանը վերադառնալուն»,- նշել է Պեսկովը` պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլում տեղյակ են Հայաստանի և Ադրբեջանի նախագահի հանդիպման կազմակերպման մասին: