Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում հրաժարվել ուժի կիրառումից և դրսևորել քաղաքական կամք` փոխզիջման հասնելու համար, հաղորդում է RIA Novosti-ն:
«Ցավոք, քաղաքական երկխոսության վերսկսումը դժվարանում է հակամարտության գոտում իրադրության սրման, զոհերի թվի մեծացման պատճառով, այդ թվում` քաղաքացիական բնակչության շրջանում: Հետագա սրումը պարզապես անթույլատրելի է: Կողմերին կոչ ենք անում հրաժարվել ուժի կիրառումից, դրսևորել քաղաքական կամք, որն անհրաժեշտ է փոխզիջման հասնելու համար»,- ասել է Զախարովան:
Զախարովայի խոսքով` հակամարտության կարգավորման թեման հանգամանորեն քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` Մոսկվա կատարած այցերի ընթացքում: