Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն փոխանակվում են Սիրիայում գործող ահաբեկիչների վերաբերյալ տեղեկատվությամբ, հաղորդում է TASS-ը:
«Մենք կապ ենք պահում ԱՄՆ ներկայացուցիչների հետ, գործընթաց է գնում, ընդ որում` ակտիվ գործընթաց»,- ասել է նա:
Զախարովան նաև հավելել է, որ երկու կողմերը կապ են հաստատել նաև զինվորականների մակարդակով: