Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մտահոգություն է հայտնել Սիրիայի տարածքը Թուրքիայի կողմից գնդակոծելու կապակցությամբ, հայտնում է ТАСС-ը:
«Ռուսաստանին, և ոչ միայն մեզ, մտահոգում է Սիրիայի տարածքը թուրքական կողմից գնդակոծումը… էլ չասած՝ ռազմական գործողություններ սկսելու աճող կոչերի մասին»,- նշել է Լավրովը Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնացի հետ հանդիպման ժամանակ:
Լավրովի խոսքով` Սիրիայի դեմ ռազմական գործողությունների կոչով են հանդես գալիս նրանք, ովքեր շահագրգռված չեն հակամարտության իրական քաղաքական կարգավորմամբ: