Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ Մոսկվան չի կարող խանգարել կամավորներին, որոնք ժամանում են Դոնբաս` համալրելու անջատողականների շարքերը: Այսպիսով, պաշտոնական Մոսկվան ակամայից խրախուսել է այդ ներհոսքը դեպի Ուկրաինայի արևելք:
«Մենք ոչ ոքի մեկնելու կոչ չենք անում կամ խրախուսում դա: Սակայն դրան իրականում խոչընդոտել հնարավոր չէ, քանի որ Ուկրաինայից 2 մլն փախստականները հենց այնպես չեն եկել Ռուսաստան, նրանք այստեղ բարեկամներ ունեն եւ պատմում են այն վայրագությունների մասին, որոնք տեղի են ունեցել: Իսկ հետո սկսում են աշխատել հույզերը` մարդիկ մեկնում են այնտեղ և մասնակցություն ունենում», — ասել է Պատրուշևը Kommersant-ին:
ըստ Պատրուշևի` Մոսկվան չի կարող փակել սահմանները` Դոնբասը վերածելով երկրորդ «Լենինգրադի», քանի որ իրավիճակը այդ շրջաններում շատ բարդ է:
Հիշեցնենք, որ չնայած աբզմաթիվ ապացույցներին, Մոսկվան հերքում է իր անմիջական ամսնակցությունը Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող հակամարտությանը: