Բունդեսթագում Քրիստոնյա-դեմոկրատների խմբակցության ղեկավարի տեղեկալ Անդրեաս Շոքենհոֆը հայտարարել է, որ առկա են փաստաթղթեր, որոնք վկայում են, որ Ռուսաստանը ռազմական լուրջ ծրագրեր ունի Ուկրաինայում։ Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն։
Բունդեսթագի նիստի ժամանակ Շոգենհոֆն ասել է, որ Լուգանսկում հայտնաբերվել են փաստաթղթեր, որոնք վկայում են, որ Մոսկվան ցանկանում է վերահսկողության տակ վերցնել Մարիուպոլն ու Օդեսան։ Դրա համար նա կարևոր է համարել հրադադարի հաստատումը, ինչը թույլ չի տա Մոսկվային իրականացնել այդ ծրագրերը։
Չնայած հրադադարին, քիչ առաջ Եվրամիությունը հերթական ծանր պատժամիջոցներն է կիրառել Ռուսաստանի դեմ։