Ռուսաստանն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի նշանակի սրացմամբ: TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
«Հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում իրավիճակը շարունակում է շատ բարդ լինել: Նախկինի պես շատ են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, հաճախացել են բախումները, ակտիվացել են դիվերսիոն խմբերի գործողությունները», — նշել է ռուս պաշտոնյան:
Լուկաշևիչը շեշտել է, որ, ԵԱՀԿ դիտորդական խմբի տեղեկություններով, միայն այս տարվա ընթացքում հակամարտության գոտում զոհվել է 12, վիրավորվել՝ 18 մարդ: «Հասկանալի է, որ զոհերի փաստացի թիվը կարող է շատ ավելին լինել», — հայտարարել է Լուկաշևիչը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ այս տարվա հունվարի 27-ին Կրակովում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ բոլոր կողմերին կոչ է արվում պահպանել հրադադարի համաձայնագիրը:
Այսօր համանախագահները Մյունխենում հանդիպում են Հայաստանի ԱԳ նախարարի հետ, ում հետ քննարկվելու է շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:
«Կողմերին խստորեն կոչ ենք անում միջոցներ ձեռնարկել, որոնք ուղղված կլինեն լարվածության թուլացմանը: Կոչ ենք անում խուսափել այնպիսի, որոնք կբերենք հակամարտության լարվածության», — ընդգծել է դիվանագետը: