Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խորհրդական Սելեսթ Ուոլանդերը հայտարարել է, որ Օբաման առայժմ չի հրաժարվել մեկնել Մոսկվա՝ մասնակցելու հայրենական մեծ պատերազմի ավարտի 70-ամյակի տոնակատարություններին։ Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը։
Ուոլանդերի խոսքերով՝ նախագահը ներկայում քննարկում է այս հարցը, սակայն որոշման կայացաման ժամկետներ սահմանված չեն։
Հիշեցնենք, որ երեկ որոշ լրատվամիջոցներ հաղորդել էին, որ Օբաման հրաժարվել է մեկնել Մոսկվա՝ մասնակցելու տոնակատարություններին՝ Ուկրաինայի հարցում ստեղծված լարվածության պատճառով։