տուն Քաղաքական Միջազգային Մոսկվա ենք մեկնում համաձայնության հասնելու. Օլանդ

Մոսկվա ենք մեկնում համաձայնության հասնելու. Օլանդ

141
0

-

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ վստահ չէ, թե հնարավոր կլինի համաձայնության գալ Մոսկվայում կայանալիք բանակցությունների ժամանակ, որի ընթացքում քննարկվելու է Ուկրաինայի ճգնաժամի հարցը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Նախագահ Օլանդն իր հերթին ասել է, որ Մոսկվա է մեկնում Դոնբասի հակամարտության վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու համար: «Իմ ու Մերկելի նպատակը համաձայնության հասնելն է»,- ասել է նա: Նրա խոսքերով` «բոլոր կողմերը վստահ են, որ կրակի դադարեցումը միայն առաջին քայլն է, պետք է հասնել համապարփակ համաձայնության»: