տուն Լուրեր Մոսկվա է մեկնել ՀՀ ԿԳՆ պատվիրակությունը նախարարի գլխավորությամբ

Մոսկվա է մեկնել ՀՀ ԿԳՆ պատվիրակությունը նախարարի գլխավորությամբ

177
0

Levon-MkrtchyanՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա, որտեղ հոկտեմբերի 3-4-ին կմասնակցի ԱՊՀ ուսուցիչների եւ կրթության ոլորտի աշխատողների 4-րդ համագումարին, որին ներկա են լինելու անդամ պետությունների   կրթության ոլորտի ղեկավարները: Համագումարի շրջանակում նախատեսվում է ԱՊՀ կրթության նախարարների խորհդի նիստ, որտեղ ՀՀ ԿԳ նախարարն հանդես կգա ելույթով:

Նախատեսվում է նաեւ Անկախ պետությունների համագործակցության կրթական ձեռքբերումների ցուցահանդես, ուսուցիչների եւ կրթության ոլորտի աշխատողների պարգեւատրում: Համագումարն անցկացվում է «Նորարարությունները ժամանակակից կրթական միջավայրի որակի ու  մատչելիության բարելավման գործոն  ԱՊՀ անդամ պետություններում»  խորագրի ներքո:  Համագումարի կազմակերպիչը ՌԴ կրթության եւ գիտության նախարությունն է: