տուն Քաղաքական Միջազգային Մորուքի համար նախատեսված խաղալիքներով զարդարում են նաև շներին

Մորուքի համար նախատեսված խաղալիքներով զարդարում են նաև շներին

102
0

7dfce83f61c934b8668a8c34c4c444b3

Մորուքի համար նախատեսված Beard Baubles խաղալիքները մեծ ժողովրդականություն են սկսել վայելել շան տերերի շրջանում։ Այս մասին գրում է The Daily Mail-ը։

Այս խաղալիքների վաճառքով զբաղվում է անգլիական Grey London գործակալությունը՝ այն վաճառելով 5 ֆունտ ստերլինգ գնով՝ յուրաքանչյուր տուփի համար։

Մորուքի համար նախատեսված խաղալիքների վաճառքն իրականացվում է Beard Season բարեգործական կազմակերպության կողմից, որն առաջարկել է դեկտեմբեր ամիսն անցկացնել առանց սափրվելու, ինչը կխորհրդանշի մարդու մաշկի քաղցկեղի դեմ պայքարը։

Սակայն վերջերս պարզվել է, որ այդ խաղալիքները ցանկալի են դարձել նաև շան տերերի համար, ովքեր դրանք օգտագործում են իրենց կենդանիներին զարդարելու համար։ Զարդարված կենդանիներով լուսանկարներն արդեն հայտնվել են համացանցում։