տուն Լուրեր Մոռանալով ցեղասպանությունների մասին՝ մենք նրանց առջեւ դուռ ենք բացում. ծագումով հրեա լրագրող

Մոռանալով ցեղասպանությունների մասին՝ մենք նրանց առջեւ դուռ ենք բացում. ծագումով հրեա լրագրող

118
0

def

Անցյալի մոռացված հանցագործությունները կարող են կենդանանալ ներկայում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ծագումով հրեա լեհաստանցի լրագրող Կոնստանտին Հեբերթը՝ հայտնի որպես Դավիթ Վարշավսկի, ով պարբերաբար հոդվածներ է հրապարակում ժամանակակից Թուրքիայում տիրող վիճակի  մասին:

Վարշավսկին Թուրքիայում եղել է դեռ մանուկ ժամանակ, թուրքերի եւ թուրքահայերի շրջանում լավ ծանոթներ ունի եւ ընդհանուր առմամբ Թուրքիայի մասին նա ջերմ հիշողություններ է պահպանել:

Ավելի քան մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում հայոց ջարդերը 20-րդ դարի առաջին ցեղասպանություներից էին: Թուրքիայի կառավարությունը մինչեւ հիմա չի ուզում ընդունել դա, ինչը խորապես վիրավորում է զոհերի հիշատակն ու վնասում հենց թուրք ժողովրդի շահերը: Պատմական կեղծիքի պաշտպանությունը համարում են ազգի եւ պետության պատվի պահպանում, բայց իրականում ամեն բան հակառակն է: 1915թ. թուրքերի հանցագործությունից այսօրվա թուքերի խիղճը չի տանջում: Սակայն պաշտպանելով այդ հանցագործությունները՝ նրանք կորցնում են հարգանքը կողքից եւ նպաստում ազգային հիստերիային, իսկ դա խանգարում է լուծել թուրք հասարակության այլ խնդիրները՝ սկսած քրդական հարցից, կարծում է լրագրողը:

Ամբողջական նյութը՝ news.am