Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը Ռուսաստանի ՀՆԱ-ի անկման կանխատեսումը հասցրել Է 2,5 տոկոսի: Ավելի վաղ փորձագետները կարծում Էին, թե երկրի տնտեսությունը կկրճատվի 1 տոկոսով:
Գործակալության հաղորդագրության մեջ նշված Է, որ կանխատեսումը վերանայվել Է նավթի գների նվազման, ինչպես նաեւ պետական պարտքի աճի զսպման համար ֆիսկալ քաղաքականության խստացման ուղղությամբ կառավարության կողմից լրացուցիչ միջոցների ձեռնարկման պատճառով:
Փետրվարի 17-ին Standard & Poor’s միջազգային վարկանիշային գործակալությունն արտարժույթով Ռուսաստանի վարկանիշը հաստատել Է “BB+” մակարդակում՝ բացասական կանխատեսմամբ: Այսպիսով, գործակալությունը վարկանիշը թողել Է «սպեկուլյատիվ» մակարդակի վերին աստիճանին:
Անցյալ տարվա հունվարին S&P-ը տասը տարվա ընթացքում առաջին անգամ Ռուսաստանի սուվերեն վարկային ռեյտինգը ներդրումային “BBB-“ մակարդակից իջեցրել Է մինչեւ “BB+” «սպեկուլյատիվ» մակարդակ: