«Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ» ՓԲ ընկերությունը ՀՀ պատմության մեջ առաջին կորպորատիվ ընկերությունն է, որը ստացել և հրապարակում է միջազգային վարկանիշ: Վարկանիշը տրամադրել է Moody’s Investors Service (“Moody’s”) ռեյտինգային ընկերությունը: Գնահատականը տրվել է՝ անկախ երկրի կարգավիճակից, այսինքն՝ հաշվի է առնվել միայն ընկերության դիրքը և գործունեության ցուցանիշները համաշխարհային հարթակում: Այս մասին հաղորդում են ընկերության մամուլի ծառայությունից:
«ԶՊՄԿ» ՓԲ ընկերությանը շնորհվել է B2 ստաբիլ կանխատեսմամբ վարկանիշ:
Հատկանշական է, որ B2 ստաբիլ կանխատեսմամբ վարկանիշը հավասար և բարձր է այնպիսի միջազգային հանքարդյունաբերող ընկերությունների վարկանիշներից, ինչպիսիքն են` բրիտանական «First Quantum Minerals»-ը և «Petropavlovsk plc»–ը, կանադական «Eldorado Gold Corporation»-ը և «Taseko Mines Limited»-ը, ամերիկյան «HudBay Minerals. Inc»-ը: