«Պատրաստ եմ Ազգային ժողովի հետ աշխատել պարզ, բաց եւ անկեղծ: Հայաստանի Հանրապետության տնտեսությունը բանաձև ունի՞ առանց ստվերի դեմ պայքարելու վերարտադրվելու` ո´չ: Փորձելո՞ւ ենք դա անել` այո´, ստացվելո՞ւ է` կտեսնենք, տրամադրվա՞ծ ենք վճռական` այո´»,- այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտարարեց նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վարչապետն անդրադարձավ նաեւ մոնոպոլիաներին, ընդգծելով. «Մոնոպոլիաները միշտ չեն վատը: Մոնոպալիան ինչպե՞ս է առաջանում, բնույթից է կախված` ինքը բնականո՞ն է, թե՞ չէ: Շուկան փոքր է եւ էֆեկտիվ աշխատանքի դեպքում շուկայի խաղացողներից մեկը կարող է մոնոպոլ դիրք շահել, եթե ինքը բնականոն, մրցունակ դաշտում է անում, այլ ոչ թե ադմինիստրատիվ ռեսուրսի հաշվի` դա մեկ այլ բան է»: