տուն Լուրեր Մոնակոյում կողոպտել են Cartier-ի ոսկերչական խանութը

Մոնակոյում կողոպտել են Cartier-ի ոսկերչական խանութը

103
0

cart

Անհայտ անձինք կողոպտել են Cartier-ի ոսկերչական խանութը Մոնակո իշխանության կենտրոնում, հաղորդումէ  «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով  Monaco Matin թերթը:

ՄԻջադեպը տեղի է ունեցել Մոնտե Կառլոյում, հռչակավոր Կազինո հրապարակի ոսկերչական խանութում, որի մերձակայքում բազմաթիվ խաղասրահներ կան: Դեպքի վայր ժամանած ոստիկաններին հաջողվել է բռնել կողոպտիչներից մեկին, եւս երկուսը հետախուզվում են:

Հաղորդվում է, որ դեպքից որոշ ժամանակ անց Մոնակոյի թունելներից մեկում այրվող մեքենա են հայտնաբերել:

Միջադեի հետեւանքով ոչ ոք չի տուժել, հայտնի չէ, թե որքան թանկարժեք իրեր կամ գումար են գողացել կողոպտիչները: