տուն Սպորտ Մոնակոն և Ատլետիկոն մեծ դժվարությամբ շրջանցում են Արսենալին և Բայերին․ Չեմպիոնների լիգա

Մոնակոն և Ատլետիկոն մեծ դժվարությամբ շրջանցում են Արսենալին և Բայերին․ Չեմպիոնների լիգա

76
0

SPAIN SOCCER CHAMPIONS LEAGUE

Իսպանական «Ատլետիկոն» և ֆրանսիական «մոնակոն» մեծ դժվարությամբ կարողացել են դուրս գալ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։

Մադրիդյան ակումբը 1/8 եզրափակչի առաջին խաղում 0։1 հաշվով զիջել էր գերմանական «Բայերին»։ Պատասխան խաղի հիմնական և ավելացված ժամանակներն ավարտվել են նույն հաշվով «Ատլետիկոյի» հաղթանակով, և խաղի ելքը վճռվել է 11-մետրանոց հարվածներով։ 3։2 հաշվով առավելութոյւնը եղել է տանտերերի կողմը, քանի որ «Աբյերի» ֆուտբոլիստները չեն կարողացել իրացնել 5 11-մետրանոց հարվածներից 3-ը։

Լոնդոնի «Արսենալը», որը սեփական հարկի տակ 1։3 հաշվով զիջել էր «Մոնակոյին», այս անգամ մրցակցի հարկի տակ կարողացել է 2։0 հաշվով ռևանշի հասնել, սակայն հաջորդ փուլ անցել է «Մոնակոն» մրցակցի հարկի տակ խփած ավել գնդակների շնորհիվ։

Այսօր հայտնի կդառնան Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի քառորդ եզրափակչի վերջին երկու մասնակցիները։