Մոլդովայի Բելցի քաղաքում սկսվել է ԱՄՆ-ի հետ համատեղ Agile Hunter 2016 զորավարժությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի ՊՆ մամուլի ծառայությունը։
«Զորավարժությունների հիմնական նպատակը Մոլդովայի Հանրապետության Ազգային բանակի եւ ամերիկյան բանակի ստորաբաժանումների նախապատրաստումն է փոխհամագործակցության համատեղ հմտությունների ստուգումն է եւ զինվորականների միջեւ փորձի փոխանակումը»,- աել է գնդապետ Վալերի Կիլարուն։
Զորավարժություններին մասնակցում է մոտ 130 զինվորական։