Երեկ Մոլդովայում կայացել են խորհրդարանական ընտրություններ։ Ավելի քան 87 տոկոս ձայների հաշվարկից հետո պարզ է դարձել, որ դեմոկրատներն ու եվրաինտեգրման կողմնակիցները հաղթանակ են տոնել այս ընտրություններում և կոալիցիա կձևավորեն։
Դեմոկրատական կուսակցության պատվավոր նախագահ Դմիտրի Դյակովն ասել է, որ առաջիկա օրերին բանակցություններ կսկսվեն այդ կոլաիցիան ձևավորելու շուրջ։ Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը։
Դեմոկրատները թեպետ ավելի շատ ձայների հույս ունեին, այդուհանդերձ նման արդյունքը նրանք պայմանավորում են եվրաինտեգրմամբ պայմանավորված մի շարք խորքային բարեփոխումներով, որոնք չէին կարող ապահովել արագ արդյունք։ Ըստ Դյակովի՝ ներկայում դեմոկրատական կոալիցիան ունի խորհրդարանի 101 մանդատներից 53-ը։ Նոր խորհրդարանում նրանք կունենան 58 մանդատ։
Թեպետ խորհրդարանական ընտրություններում առաջին տեղում եվրաինտեգրացիայի դեմ հանդես եկող և պրոռուսական սոցիալաիստներն են, այդուհանդերձ նրանք կոմունիստների հետ հավաքել են ձայների մոտ 39 տոկոսը։ Եվրաինտեգրման կողմնակիցներն ունեն ձայների 44 տոկոսը։
Տեղեկացնենք, որ երեկ Ռուսաստանում փորձել են սադրանքներ իրականացնել այնտեղ բացված ընտրական տեղամասերում։ ՌԴ իշխանությունները Մոլդովայի ընտրությունները կասկածի տակ դնելու համար ընտրական տեղամասերի մոտ են բերել տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք իբր ցանկանում են քվեարկել, սակայն չունեն նման հնարավորություն։ Ըստ ականատեսների՝ տեղամասերի մոտ «քշվածների» մեջ եղել են բազմաթիվ մարդիկ, ովքեր չեն ունեցել Մոլդովայի քաղաքացիություն։
- Մոլդովայի Հանրապետության սոցիալիստների կուսակցություն – 21,62%
- Մոդովայի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն – 19,24 %
- Մոլդովայի Հանրապետության կոմունիստների կուսակցություն – 17,88 %
- Դեմոկրատական կուսակցություն – 15,76 %
- Ազատական կուսակցություն – 9,5 %