Մոլդովայի նախագահ Նիկոլայ Թիմոֆթիի խորհրդական Վլադ Ցուրկանը հրաժարական է տվել, հաղորդում է Jurnal.md-ն:
Երեկ Մոլդովայի խորհրդարանն արտահերթ նիստ է անցկացրել:
Հիշեցնենք, որ Քիշնևում երկրի խորհրդարանի մոտ բողոքի մեծ ակցիա է սկսվել, որն արդյունքում վերաճել է ոստիկանության հետ բախումների: Ակցիայի մասնակիցները դեմ են հանդես եկել Պավել Ֆիլիպի գլխավորությամբ նոր կառավարության նշանակմանը:
Վերջին տեղեկությունների համաձայն` բախումների ընթացքում տուժել է 15 մարդ: