Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին չի պատրաստվում հրաժարական տալ Քիշնևում ցուցարարների պահանջից հետո: Այս մասին հաղորդում են տեղի լրատվամիջոցները:
Նախագահի խոսքը փոխանցել է նախագահի աշխատակազմի գլխավոր քարտուղար Իոն Պադուրարուն: Նա ցուցարարների պահանջները որակեց որպես «տարօրինակ» և «անհիմն»:
«Նախագահի հրաժարականը հասարակության շահերից չի բխում, ոչ էլ` երկրի», — ասել է քարտուղարը:
Հիշեցնենք, որ երկրում բարեփոխումների անցկացման և կաշառակերությանը վերջ դնելու պահանջով բազամահազարանոց ցույցերը շարունակվում են Քիշնևի կենտրոնում: