Մոլդովայի ընդդիմությունը գործող իշխանություններին վերջնագիր է ներկայացրել, հաղորդում է Sputnik-ը:
Ընդդիմություն նորընտիր վարչապետ Պավել Ֆիլիպից և նրա կառավարության անդամներից պահանջում է հրաժարական տալ:
Նշված ժամկետում ներկայացված պահանջները չկատարելու դեպքում՝ ընդդիմությունը սպառնում է չորեքշաբթի օրվանից քաղաքացիական անհնազանդության կոչ անել, ինչպես նաև փակել Քիշնևի օդանավակայան ու երկաթուղային կայարան տանող ճանապարհները:
Ընդդիմությունը չի ճանաչում նոր կառավարության լեգիտիմությունը՝ պահանջելով ցրել խորհրդարանը և արտահերթ ընտրություններ անցկացնել: