տուն Արցախ Մոլդովայի ԱԳՆ-ն ԼՂ հարցում աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին

Մոլդովայի ԱԳՆ-ն ԼՂ հարցում աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին

112
0

329315-alexfas01

Մոլդովայի արտաքին գործերի ու եվրոպական ինտեգրման նախարարությունն աջակցում Լեռնային Ղարաբաղում խաղաղության վերականգնման ուղղությամբ միջազգային հանրության, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ, ասված է Մոլդովայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

«Մոլդովայի արտաքին գործերի ու եվրոպական ինտեգրման նախարարությունն իր անհանգստությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի բարդացման հետ կապված, որը հանգեցրել է զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Այդ պայմաններում մոլդովական իշխանությունները կոչ են անում հակամարտության կողմերին ձեռնպահ մնալ ուժի գործադրումից, պահպանել հրադադարն ու խուսափել ռազմական գործողությունների էսկալացիայից»,- ասված է նախարարության հայտարարության մեջ: