Մոլդովայի արտաքին գործերի նախարարը ներկայացրել է Մոլդովայում ներքին կայունության ապահովմանն ուղղված՝ իշխանությունների ջանքերը…
Մոլդովան շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական համագործակցության խորացմամբ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 13-ին, Մյունխենում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրը:
ԱԳՆժից հայտնում են, որ շնորհավորելով գործընկերոջը Մոլդովայի արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Էդվարդ Նալբանդյանը կարևորել է հարաբերությունների զարգացմանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը։
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Անդրեյ Գալբուրը նշել է, որ Մոլդովան շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական համագործակցության խորացմամբ։
Զրուցակիցները քննարկել են քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացման հարցեր։
Մոլդովայի արտաքին գործերի նախարարը ներկայացրել է Մոլդովայում ներքին կայունության ապահովմանն ուղղված՝ իշխանությունների ջանքերը: